Կին թեկնածուներից երկուսն են ընտրվել
Սեպտեմբերի 18-ի համայնքապետի ընտրություններում գրանցված կին թեկնածուներ կային 10 համայնքներում:
Նրանք պայքարում էին Արագածոտնի մարզի Օշական, Արարատի մարզի Ազատավան
Կանաչուտ, Սիփանիկ, Տավուշի մարզի Գետահովիտ, Կիրանց, Արմավիրի մարզի
Արտամետ, Արևաշատ, Լուսագյուղ, Հայկաշեն գյուղերում:
Կին թեկնածուներից միայն երկուսն են հաղթանակ տոնել՝ նրանք Արտամետի ու Արևաշատի գործող գյուղապետերն են:
Արտամետում ՀՀԿ կողմից առաջադրված Անահիտ Դավթյանը միակ թեկնածուն էր: Նրա օգտին քվեարկէլ է 95 արտամետցի, դեմ՝ 12:
Արևաշատում, ինչպես երևում է ԿԸՀ հրապարակած տվյալներից, թեժ պայքար է ընթացել: ՀՀԿ կողմից առաջադրված գործող գյուղապետ Սուսաննա Գևորգյանի օգտին քվեարկել է 363 ընտրող, անկուսակցական Լևոն Ավետիսյանի օգտին՝ 331 ընտրող:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան