Հասարակություն 18:18 19/09/2016 Հայաստան

«Մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, որ միանգամից չորս հրաշք եմ ունեցել», խոստովանում է Մարիամ Թունյանը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի առողջական վիճակն արդեն լավ է: Երեխաները՝ երկու տղա և երկու աղջիկ, ինքնուրույն շնչում են, սկսել են նորմալ սնվել:

Քառյակի ծնունդը բժիշկները հրաշք են համարում, քանի որ բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում: Երեխաների մայրը 26 տարեկան է, քառյակը նրա երկրորդ ծննդաբերությունն է:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Սերինե Մելիքսեթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում քառյակ ծնվել է 10 տարի առաջ արհեստական բեղմնավորումով, սակայն նրանցից երկուսը չեն ապրել:

«Իսկ սա իրոք հրաշք է, քանի որ բնական ճանապարհով քառյակ լույս աշխարհ գալը բացառիկ երևույթ է»,- ասաց նա:

Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ հղիության 33 շաբաթում, քանի որ մոր պտղաջրերը սկսել էին հոսել: Տղաները ծնվել են 1820 գրամ քաշով, աղջիկներից մեկը՝ 1630, մյուսը՝ 1492 քաշով: «Երեխաներն ունեին շնչառական, մարսողական խնդիրներ, հիմա բավականին լավ է նրանց վիճակը, արդեն կերակրվում են ամբողջ ծավալով, հիմա պետք է քաշ ավելացնեն և սովորեն ծծակով ուտել»,- նշեց Սերինե Մելիքսեթյանը:

Ըստ նրա՝ երեխաներն անցել են ուլտրաձայնային հետազոտություն՝ նեյրոսոնոգրաֆիա, գլուխները նորմալ են, իսկ դա, ըստ մասնագետի, նշանակում է, որ նրանք առողջ են: «Մնացած խնդիրներն էլ կարգավորվել են: Իհարկե դեռ պետք է մինչև հիվանդանոցից դուրս գրվելը երեխաների տեսողությունն ու լսողությունը ստուգվի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Երեխաները վերականգնել են իրենց ծննդյան քաշը: Երբ ամենաքիչ քաշով ծնված աղջիկը կդառնա 1700 գրամ, այդ ժամանակ բոլորին միասին դուրս կգրենք հիվանդանոցից»,- նշեց Սերինե Մելիքսեթյանը:

Բժշկուհու խոսքերով՝ իր կյանքն անցնում է երեխաների հետ, ավելի շատ նորածինների կողքին է լինում, քան իր տանը. «Սա մեր ապելակերպն է, և եթե այս գործը չսիրես, չես կարող աշխատել, քանի որ շատ դժվար է, բայց նաև՝ շատ շնորհակալ: Վաղաժամ ծնված երեխաներին օգնելուց ավելի լավ աշխատանք չկա: Հուսով եմ, որ մեր քառյակն էլ շատ լավ է լինելու»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Մարիամ Թունյանը պատմեց, որ հղիությունից հետո առաջին հետազոտությունն իրեն անակնկալի է բերել: Սկզբում շոկ է ապրել, բայց հետո դրան հաջորդել է ուրախությունը. «Մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, որ միանգամից չորս հրաշք եմ ունեցել, քանի դեռ կողքիս չեն, չեմ պատկերացնում»:

Նրա խոսքերով՝ հղիությունը նորմալ է անցել, եղել է մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բլբուլյանի հսկողության տակ:

«Ես եղել եմ հոգատար ձեռքերում, ամեն ինչ անում էին, որ ես և իմ երեխաները լավ լինենք: Շատ շնորհակալ եմ Արմեն Բլբուլյանից և ողջ բուժանձնակազմից, առանձնահատուկ ուշադրության եմ արժանացել: Լինում էին պահեր, որ նեղսրտում էի, հուսահատվում, բայց Արմեն Բլբուլյանն ամեն ինչ անում էր, որ չնեղվեի»,- ասաց Մարիամը:

Քառյակի լույս աշխարհ գալը իսկական տոն է դարձել ոչ միայն նրանց ծնողների, բարեկամների, այլև նրանց ավագ քույրիկի՝ 3,5 ամյա Աշխենի համար: Նա  պատրաստ է՝ քույրիկներին ու եղբայրներին խնամելու, լողացնելու, շորերը հագցնելու: Մայրիկին էլ խոստացել է, որ նրան անպայման օգնելու է. «Ամեն առավոտ ինձ ասում է՝ մամա շուտ գնա հիվանդանոց, որ քույրիկներիս ու ապերիկներիս կերակրես: Անհանգստանում է նրանց համար ու անհամբեր սպասում երեխաների տուն գալուն»:

Երեխաների անունները դեռ չեն դրել, քննարկում են, բայց մեկ տղայի անունը հայտնի է, պապիկի անունով՝ Մայիս կկոչեն:

Մարիամը խոստովանում է, որ հինգ երեխա պահելը դժվար կլինի, բայց միևնույն ժամանակ նշում, որ ֆինանսական դժվարությունները միշտ էլ հաղթահարելի են, կարևորը՝ երեխաներն առողջ լինեն:

«Եթե Աստված տվել է, ուրեմն իմացել է, որ կկարողանանք նրանց պահել: Բնական է, որ ֆինանսական դժվարություններ կլինեն, բայց այդ ամենը մենք կհաղթահարենք: Հայրիկը ֆինանսական հարցերով կզբաղվի, իսկ ես՝ բալիկների խնամքով»,- նշում է բազմազավակ մայրիկն ու հավելում. «Մենք շատ երջանիկ ենք, ամուսինս երեխաներ շատ է սիրում ու միշտ ասում էր, որ շատ երեխաներ պետք է ունենանք: Ու Աստված մեզ այս երջանկությունը տվեց, ինչի համար շատ շնորհակալ ենք ու երբեք չպետք է տրտնջանք: Ես սրանից մեծ երջանկություն չեմ պատկերացնում: Սկեսուրս, մայրս, քույրերս էլ կօգնեն երեխաներին կմեծացնենք»:

Անդադառնալով այն խոսակցություններին, որ իրենց բնակարան են նվիրել, քառյակի մայրը նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, որևէ  մեկն իրենց բնակարան չի նվիրել:

«Նույնիսկ բանավոր չեն շնորհավորել: Հիվանդանոցում ինձ միայն Առողջապահության նախարարն է այցելել, թանկարժեք դեղորայքն էլ ապահովել է առողջապահության նախարարությունը»,- ասաց նա:

Նշենք, որ Մարիամը մասնագիտությամբ ինժեներն է, ամուսինը՝ տնտեսագետ: Նրանք ապրում են Գորիսում, ամուսնու ծնողների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}