Չեմ համարում, որ մեծ բան եմ արել. Գնդապետ Գրիգորի Սահակյան
Մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք: Չեմ համարում, որ մեծ բան եմ արել, առհասարակ՝ իմ պարտականություններն եմ իրականացրել,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ Գրիգորի Սահակյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:
Նա այսօր նախագահական նստավայրում էր: Նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար:
«Կարծում եմ՝ նախագահի այս պարգևը մեր ժողովրդի կողմից մեր բոլոր զինվորականներին տրված գնահատականն է»,- ասաց գնդապետ Սահակյանը:
Նա պատմեց, որ իր զորամասի և ղեկավարած հրետանային ստորաբաժանումների գործողությունների արդյունքում թույլ չեն տվել հակառակորդին իրենց գործողությունների մեջ ընդհանուր առմամբ հաջողություններ ունենալ. «Մեր գործողություններն էին՝ հակառակորդի ուղղությամբ ճիշտ ժամանակին և դիպուկ կրակ բացելը, մարտի ամենակարևոր ժամանակահատվածում ճիշտ և ժամանակին որոշում ընդունելը, որը հնարավորություն տվեց ճշգրիտ կրակային խոցում հասցնել հակառակորդին, ոչնչացել, ճնշել իրենց բոլոր ստորաբաժանումները, որոնք հարձակողական գործողություններ էին իրականացնում»:
Խոսելով իր մարտիկների մասին՝ գնդապետ Գրիգորի Սահակյանը նշեց. «Ամենապատրաստված, ամենագերազանցիկ, ամենախիզախ զինծառայողներն են, ամենահայրենասեր երիտասարդները, ովքեր իմ կողքին են եղել, հնարավորութուն են տվել ինձ, որպեսզի իմ մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Պերճ Զեյթունցյան. Մեր ժողովրդի երազանքներն երբեմն իրականանում են
- Պարգևատրման արարողություն` ՀՀ նախագահի նստավայրում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում