Թրամփը ընտրվելու դեպքում խոստացել է աջակցել Եգիպտոսին
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս-Սիսիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ խոստացել է, որ հաղթանակի դեպքում, ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Եգիպտոսին և նրանք կդառնան այնպիսի դաշնակիցներ, որի վրա կարելի է հույս դնել: Այս մասին հայտնում է РИА-ն:
«Ահաբեկչության դեմ պայքարում Եգիպտոսի ներդրած ջանքերի համար Թրամփը իր աջակցույթունն է հայտնել Եգիպտոսին և ընդգծել է, որ իր ղեկավարության ներքո, եթե նա հաղթի ընտրություններում, ԱՄՆ-ն կլինի այնպիսի ընկեր և դաշնակից, որին Եգիպտոսը կկարողանա վստահել առաջիկա տարիներին»,-այս հաղորդագրությունը տարածել է Եգիպտոսի առաջնորդի աշխատակազմը:
Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Եգիպտոսի նախագահի հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Եգիպտոսի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Հիլարի Քլինթոնը խոստումներ չի տվել և կողմերը սահմանափակվել են պաշտոնական հայտարարություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին