Համաժողով՝ «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով
«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի շրջանակում այսօր տեղի ունեցավ «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեջ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ և Եվրասիական տնտեսական միության գործարար և ներդրումային միջավայրերը:
Համաժողովի բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորելով համաժողովի անցկացումը՝ նշեց, որ հետաքրքրված են երկխոսությամբ, որը կխթանի հետագա զարգացմանը: Նրա խոսքերով՝ Հայաստանը հատկապես աջակցություն է ցուցաբերում Արևմուտքի և Իրանի միջև երկխոսությանը:
«ԵԱՏՄ-ն ներկայումս կապեր ունի Իրանի հետ, շարունակվում են բանակցությունները և հեռանկարը ազատ առևտրի գոտի ստեղծելն է, որից կշահի թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄՆ-ն, և մենք նաև կխորացնենք տարածաշրջանային ինտեգրումը, որը կբերի տարածաշրջանի բարգավաճման», -ասաց փոխվարչապետը:
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է փորձի իր դերակատարությունն ավելի բարձրացնի Իրանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում, ինչպես նաև՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, փորձի վերացնել առկա խոչընդոտները, որպեսզի Իրանի դերակատարությունն այդ շուկայում ավելի ընդգծված լինի:
Ըստ դեսպանի՝ Իրանի հետ տարբեր ոլորտներում հնարավոր է համագործակցել, Իրանն ունի ութսուն միլիոն բնակչություն, բազմաթիվ հնարավորություններ, մեծ պոտենցյալ:
«Եթե Իրանի այս հնարավորությունն օգտագործվի՝ կարծում եմ, որ տնտեսական դաշտը կակտիվանա, բարենպաստ պայմաններ և մեծ հնարավորություններ կստեղծվի Հայաստանի համար»,- ընդգծեց Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Իրանի դեսպանը կարևորեց նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին