
Այսուհետ պետք է առավել ակտիվ զարգացնենք մեր երկիրը. Մկրտիչ Մինասյան
«Անկախության համար պայքարող շատ պայծառ տղաներ ունենք, իմ դերակատարումը չեմ կարող երբևիցե համեմատել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով` այսօր ազգը, երկիրը պատրաստ է իր անկախությունն, իր սահմանները մինչև վերջ պաշտպանել, ինչ մասին վկայեցին ապրիլյան քառօրյա մարտական գործողությունները:
«Այսուհետ պետք է առավել ակտիվ զարգացնենք մեր երկիրը, քանի որ դա են պահանջում բոլոր մարտահրավերները, 21-րդ դարի մոտեցումներն ու պահանջները: Հայաստանը պարտավոր է պարտադրել խաղաղություն իր զորեղությամբ, համախմբվածությամբ ու կայուն կեցվածքով»,-նշեց պատգամավորը:
Անկախության սերնդի մասին Մ. Մինասյանի տեսակետը՝ տեսանյությում: