Ռեշֆորդը պատրաստ է խաղալ Ռունիի դիրքում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարծում է, որ պատրաստ է խաղալ «տասնյակի» դիրքում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կազմից կհանի Ուեյն Ռունիին, ով վերջին խաղերում կատարում էր հետ քաշված հարձակվողի պարտականությունները։
«Կարող եմ խաղալ «տասնյակի» դիրքում, եզրերում կամ հարձակման գծում,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա նշանակում է, որ ես ավելի մեծ հնարավորություններ ունեմ՝ մտնելու խաղադաշտ։ Հաճախ հետևել եմ խաղացողներին, ովքեր հաճախ խաբքեր են կիրառում, հնարավորություններ ստեղծում խաղընկերների համար և գոլեր խփում։ Սակայն խաղացողի այն տեսակը, որը ներկա պահին եմ, տարբերվում է այն տեսակից, որն ուզում եմ լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա