Անկախության մեծագույն նվաճումը հայոց բանակի ստեղծումն է. Սեյրան Օհանյան
Սեպտեմբերի 21-ը համայն հայության համար առանձնակի հպարտության օր է, որն իր մեջ է ամփոփում է անցած փառավոր ճանապարհի և փառահեղ հաղթանակների վերարժևորման բերկրանքը: ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ այս մասին նշել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի
«25-ամյա անկախություն, որի մեծագույն նվաճումը հայոց բանակի ստեղծումն է, որն արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայրենիքի անվտանգության ապահովման և սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը»,-ընդգծել է նախարարը՝ շնորհավորելով Անխակության տոնի կապակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիսավոր նիստը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար մի շարք զինծառայողներ խրախուսվել են պետական և գերատեսչական պարգևներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին