Նախագահը ներկա է գտնվել ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մասնակցությամբ կատարված Հանրապետական մաղթանքին:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին