Վարդան Արամյանը նշանակվել է Ֆինանսների նախարար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Արամյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Վարդան Արամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար», -նշված է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Նշենք, որ նախկինում Վարդան Արամյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից: Ֆինանսների նախկին նախարարը Գագիկ Խաչատրյանն էր:
Նախարար Վարդան Արամյանի կենսագրականը՝ ՀՀ կառավարության պաշտոնական էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին