Քլինտոնն ու Պորոշենկոն քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիմարի Քլինտոնն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն քննարկել են հարցեր՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայում բարեփոխումների խնդրի հետ:
Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին:
Ըստ «The Wall Street Journal»-ի տեսակետի՝ սեպտեմբերի 19-ի հանդիպումը կայացել է Հիլարի Քլինտոնի նախաձեռնությամբ՝ ի հակադրություն իր մրցակից, ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, ով շարունակում է քարոզարշավի ընթացքում գովեստի խոսքեր ընծայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Հանդիպումից առաջ Քլինթոնն ընդգծել է, որ պատրաստվում է քննարկել Պորոշենկոյի հետ մի շարք իրական խնդիրներ և սպառնալիքներ, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից:
Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդման՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը:
«Զրուցակիցները համաձայնել են, որ ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում կարևոր է տրանս-ատլանտյան միասնության ամրապնդումը և Ուկրաինայի հետ համերաշխությունը»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան