Ինյեստա. «Սիրում եմ ապրել ներկայով»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ընդգծել է, որ չի սիրում ուղեղը ծանրաբեռնել ապագայի վերաբերյալ մտքերով և սիրում է ապրել ներկայով: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Ապագայի մասին շատ չեմ մտածում և սիրում եմ ապրել ներկայով: Ընդհանուր առմամբ` տեսնում եմ իմ ապագան և այն կրկին կապված է ֆուտբոլի հետ: Ներկայումս ինձ չեմ պատկերացնում այս կամ այն թիմի գլխավոր մարզչի դերում: Այդուհանդերձ, չեմ բացառում նաև իրադարձությունների զարգացման նման ընթացքը»,- ասել է Ինյեստան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա