Գազը քթներիս տակով անցնում ա, բայց մենք աթար ենք վառում. Գյուղացու հոգսը
Սյունիքի մարզի Սառնակունք գյուղը (այժմ խոշորացված Գորայք գյուղի կազմում) գազաֆիկացված է, գազի խողովակները անցնում են բնակիչների տների մոտով, բայց նրանք չեն օգտվում բնական գազից:
Սառնակունքի բնակիչ Մուրադ Խաչատրյանը զբաղվում է անասնապահությամբ, բայց չի կարողանում ձմռանը տունը ջերմացնել գազով: Այդ հարցում սակայն նրանց օգնության է հասնում «աթարը»: Այստեղ գյուղացիները նույնիսկ այն համարում են իրենց ձմեռային «բաքսին»:
«Գազը քթներիս տակով անցնում ա, բայց մենք աթար ենք վառում: Ժողովուրդը սաղ ձմեռ էդ աթարով ա ջեռուցում-մեռուցում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Խաչատրյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են «աթար» վառում, գյուղացին պատասխանեց. «Գազը շատ թանկ է: Չես կարա գազով տուն տաքացնես, ամսական մոտ 60 հազար կեթա, էդ էլ հըլը լավ չտաքացնելով, խնայելով»:
«Գիտե՞ս ինչքան լավ բան ա աթարը», -ժպտալով ասում է գյուղի մյուս բնակիչը՝ 52-ամյա Էմմա Մնացականյանը:
Գյուղացու առօրյա հոգսերի մասին մանրամասն՝ տեսանյութում: