ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հրազենային վիրավորումով հայտնաբերել են իրենց տան նկուղում
Գյումրիի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդուն՝ 26-ամյա Արշակ հայտնաբերել են իրենց տան նկուղում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նրա կողքին եղել է ատրճանակ:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,-փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ասել էր, որ Արշակ Գրիգորյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի շրջանում թափանցող հրազենային վիրավորումով:
«Արշակ Գրիգորյանը բերվել է մեզ մոտ հոգեվարքային վիճակում, վերակենդանացման միջոցառումներրը արդյունք չեն տվել և գրանցվել է նրա կենսաբանական մահը», -ասել էր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին