Սրտի առիթմիա ունեցող «Ռեալի» ֆուտբոլիստը կվերսկսի կարիերան
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Սիլվան որոշել է վերսկսել մարզական կարիերան: Նախորդ տարվա ավարտին 23-ամյա խաղացողը հայտարարել էր, որ սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով ստիպված է հրաժեշտ տալ մեծ սպորտին: Այդուհանդերձ, բրազիլացին որոշել է չհանձնվել և շարունակել սիրելի գործով զբաղվելը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Բուժման կուրս անցնելուց հետո այսօր Լուկաս Սիլվան մադրիդյան թիմի կազմում մարզում կանցկացնի: Նախորդ տարվա գարնանը Սիլվան պետք է տեղափոխվեր «Սպորտինգ», սակայն գործարքը չեղյալ էր հայտարարվել, քանի որ բուժզննման արդյունքում պարզվել էր, որ ֆուտբոլիստը սրտի առիթմիա ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա