Մոուրինյոն սպառնացել է ֆուտբոլիստներից մի քանիսին տրանսֆերի հանել
Մեկ շաբաթվա ընթացքում 3 պարտություն կրած «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հակառեկորդներ գրանցել: Բնականաբար, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեղավորներ է փնտրում: Հանդիպումից հետո «յուրահատուկը» թիմին ստիպել էր ավտոբուսի փոխարեն գնացքով վերադառնալ Մանչեսթեր, հետո պարտության մեջ մեղադրել էր Լյուկ Շոուին, հիմա էլ կոնֆլիկտի մեջ է Ուեյն Ռունիի հետ:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, պորտուգալացի մասնագետը սպառնացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսին վաճառել, եթե նրանց խաղը չբարելավվի: Մոուրինյոն դա կարող է անել, քանի որ վայելում է ակումբի ղեկավարության աջակցությունը և իրավունք ունի թիմում ցանկացած փոփոխություններ կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա