Նավթի համաշխարհային գներն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն անկում են ապրել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,51%-ով՝ հասնելով 43,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,28%-ով՝ հասնելով բարելի համար 45,77 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: