Կաբանյաս. «Եթե տեսնեմ ինձ սպանել փորձողին, կողջունեմ ու կգրկեմ նրան»
Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սալվադոր Կաբանյասը հայտարարել է, որ թշնամանք չի տածում 2010 թ. իր վրա մահափորձ կատարած մարդու վրա և անգամ նշել է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Այդ օրը իմ կյանքում շատ բան փոխվեց, շատ բաներ հասկացա, որոնք այսօր ինձ օգնում են դրական տրամադրվել: Հոգեբանական խնդիրները հաղթահարել եմ, և եթե տեսնեմ ինձ սպանել փորձողին, ապա կողջունեմ ու կգրկեմ նրան: Անկեղծ ասած` կուզենայի զրուցել այդ անձնավորորության հետ»,- ասել է Սալվադորը:
Հիշեցնենք, որ 2010 թ. Մեխիկոյի սրճարաններից մեկում կրակել էին Կաբանյասի գլխին: Վիրահատությունը տևել էր 7 ժամ: Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես էր գալիս մեքսիկական «Ամերիկա» թիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա