Իսպանական թիմը` առանց իսպանացի ֆուտբոլիստների
«Սևիլիան» Լա լիգայի պատմության մեջ դարձել է առաջին թիմը, ով առաջնության հերթական տուրի «Էյբերի» հետ դիմակայությունում խաղադաշտ է դուրս եկել` մեկնարկային կազմում չունենալով ոչ մի իսպանացի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Սևիլիայի» կազմում խաղադաշտ են դուրս եկել 11 լեգեոներ, որոնցից 4-ն արգենտինացի էին, 3-ը` ֆրանսիացի, մեկական ֆուտբոլիստ Իտալիայից, Պորտուգալիայից, Բրազիլայից և Ճապոնիայից: Լա լիգայի 87-ամյա պատմության ընթացքում նման բան տեղի չէր ունեցել: Դեռ լավ է, որ 3 փոխարինումներից հետո թիմը հանդիպումն ավարտել է երեք իսպանացի խաղացողներով:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով` այն դեպքում, երբ «Էյբերի» կազմում 2 ֆուտբոլիստ հեռացվել է: Իսպանիայի առաջնության 4 տուրերից հետո «Սևիլիան» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա