Կուրտուա. «Պահպանել եմ ընթրիքից հետո քնելու իսպանական ավանդույթը»
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոստովանել է, որ ապագայում կցանկանար վերադառնալ Իսպանիա: Բելգիացին 3 տարի շարունակ հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Երբ եկել էր «Ատլետիկոյին» հրաժեշտ տալու պահը, հազիվ էի զսպում արցունքներս: Մինչև հիմա էլ զգում եմ այդ ակումբի աջակցությունը: Ապագայում կցանկանայի վերադառնալ Իսպանիա: Խոսքը միայն «Ատլետիկոյի» մասին չէ, որում տիրում է ընտանեկան ջերմ մթնոլորտ, պարզապես ես ինձ լավ էի զգում այդ երկրում: Միանգամից սիրահարվեցի Իսպանիային, մարդկանց, ապրելակերպին ու սնունդին: Մինչև հիմա պահպանել եմ ընթրիքից հետո քնելու իսպանական ավանդույթը:
«Չելսիի» հետ պայմանագրիս ժամկետը կավարտվի 2018 թ.: Այդ ժամանակ էլ կմտածենք հետագա համագործակցության մասին»,- ասել է Կուրտուան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա