Վենեսուելայում ավազակները հարձակվել են ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա
Վենեսուելական «Տրուխիլյանոս» թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները զինված հարձակման զոհ են դարձել: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Բոկա դե Ուչիրե քաղաքում ավազակները հարձակվել են առաջնության հերթական տուրի խաղին մեկնող թիմի ավտոբուսի վրա` սպառնալով ավտոմատներով և նռնակներով: Չարագործները գողացել են այն ամենը, ինչն այդ պահին եղել է ավտոբուսի մեջ` լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, նոութբուկեր, անգամ մարզահագուստ, գնդակներ և սնունդ:
Նշվում է, որ ավազակները 2,5 ժամ գտնվել են ավտոբուսի մեջ: Նրանք սպառնացել են պայթեցնել այն, եթե անձնակազմի կողմից դիմադրության հանդիպեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա