Տրանսպորտի և կապի նոր նախարար է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Տրանսպորտի և կապի նախարար:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վահան Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար», -ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն էր:
Նախարար Վահան Մարտիրոսյանի կենսագրականը՝ ՀՀ կառավարության պաշտոնական էջում։