Հայաստանը ներգրավված է ԵԱՏՄ-ում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու աշխատանքներում. Վաչե Գաբրիելյան
«ԵԱՏՄ-ն երկար և մանրամասն աշխատանքով վերլուծել է Իրանի հարաբերությունները անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ու դրա հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տեղի է ունենում բանակցային գործընթաց տարբեր փուլերով»,- այս մասին այսօր «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովի շրջանակներում ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի հիմնական առավելությունը Իրանի հետ սահման ունենալն է, ինչպես նաև՝ հաճախ ու երկարատև գործարար շփումներն են։
«Դա նշանակում է, որ մեր իրանցի գործընկերները շատ լավ պատկերացնում են Հայաստանի շուկան, մենք ավելի լավ ենք պատկերացնում Իրանի շուկան, քան մեր գործընկերները ԵԱՏՄ մյուս երկրներում, դրա համար մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ԵԱՏՄ-ում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու աշխատանքներում»,- ասաց փոխվարչապետը:
Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ մի քանի հանդիպումներ ու քննարկումներ ԵԱՏՄ-Իրան համագործակցության առնչությամբ, այդ թվում՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ, տեղի է ունեցել Հայաստանում, որին ակտիվորեն ներգրավված են եղել և շարունակում են լինել Հայաստանի մասնագետները, բայց քանի որ դա ընդհանուր բանակցային գործընթաց է, ուղղորդվում է նաև ԵՏՀ-ի կողմից։ «Այսօր այստեղ է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ նախարարը Վերոնիկա Նիկիշինան, որը գլխավորում է այդ գործընթացները: Այս անգամ նա նաև այդ հարցերի վերաբերյալ քննարկումներ կունենա Հայաստանի գործընկերների, ինչպես նաև իրանցի գործարարների ու Իրանի դեսպանատան աշխատակիցների հետ»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համաժողով՝ «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով
- Իրանի դեսպանը կարծում է, որ Հայաստանն ու Իրանը կբանակցեն իրանական գազի ծավալների ավելացման շուրջ
- Դեսպան Սաջադի. Հայաստանը կարող է Իրանը Ռուսաստանին կապող կամուրջ հանդիսանալ
- Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ ուսումնասիրություն կկատարվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան