Նալբանդյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամ Ստեֆան Դիոնին՝ որպես Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, և շարունակել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման շուրջ երկխոսությունը։
Նախարար Դիոնը շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և նշել, որ շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության համակողմանի խորացման ուղղությամբ ջանքերը։
Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձան միջխորհրդարանական կապերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը։ Երկուստեք կարևորվել է կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը հարաբերությունների խորացման գործում։
Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը կանադացի գործընկերոջը ներկայացրել է այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքները, դրանց վերացմանն ուղղված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին