
Նալբանդյանն ու Կուրցը քննարկել են հայ-ավստիրական համագործակցության ընդլայման հարցեր
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկել են համագործակցության ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման ուղիները:
2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Սեբաստիան Կուրցը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Ավստրիայի առաջնահերթությունները և դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։
Ավստրիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
- Նյու Յորքում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացան վերաբերյալ հարցեր
- Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ