Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվելու են «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից»
Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 24-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 24-ը:
Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 20-րդ դարի հայ կերպարվեստի նշանավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Սեդրակ Առաքելյանի, Միքայել Ավետովի, Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց վրձիններին պատկանող գործեր, որոնք ընդգրկված են թանգարանի պահոցներում և մշտական ցուցադրություններում: Ցուցադրության ընտրանին ներառում է նորագույն հայ կերպարվեստի երեք հիմնական փուլերը՝ նախախորհրդային (ազգային առաջին մոդեռնիզմ), ստալինյան (1930-40-ական թթ.) և ազգային մոդեռնիզմ (1960-ական թթ.):
Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ նշանավոր վարպետների ստեղծագործությունները՝ ամբողջացնելով շուրջ կեսդարյա կերպարվեստի պատմությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան