Հայտնի են էներգետիկայի և գյուղատնտեսության նոր նախարարները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Աշոտ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:
Նախարար Մանուկյան Աշոտի կենսագրականը՝ ՀՀ կառավարության պաշտոնական էջում։
Նշենք, որ 2016թ. փետրվարի 29-ից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էր Լևոն Յոլյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարար էր նշանակվել 2010թ. դեկտեմբերի 31-ին:
Նախարար Իգնատի Առաքելյանի կենսագրականը՝ ՀՀ կառավարության պաշտոնական էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին