Արա Մինասյան. Այս պարգևն ամբողջ առողջապահական համակարգի վերաբերյալ հայ ժողովրդի գնահատականն է
«Բարձր պարգև է, և գնահատում եմ, որ Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվեց ողջ առողջապահական համակարգը: Չի կարող լինել մի մարդու պարգև, սա երբեք չի կարող լինել մի մարդու աշխատանքի արդյունք, ոչ էլ մի կոլեկտիվի: Սա ամբողջ համակարգի աշխատանքի վերաբերյալ նախագահի, հայ ժողովրդի վերաբերմունքն է,- նախագահական նստավայրում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Մինասյանը:
Նա պարգևատրվեց առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա նվիրումի համար:
Ա. Մինասյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում առողջապահական ոլորտում էական փոփոխություններ են տեղի ունեցել, հատկապես առողջապահական հիմնարկների շինարարության հետ կապված:
Հիշելով 25 տարի առաջ սեպտեմբերի 21-ը, Արա Մինասյանն ասաց. «Բոլորս էինք ուզում անկախանալ: Բոլորս ենք գնացել և քվեարկել հանուն անկախության»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր սահմաններն ամուր են՝ իմ ընկերներն են պաշտպանում. Տանկիստ Ռաֆիկ Կրպեյան
- Չեմ համարում, որ մեծ բան եմ արել. Գնդապետ Գրիգորի Սահակյան
- Պերճ Զեյթունցյան. Մեր ժողովրդի երազանքներն երբեմն իրականանում են
- Պարգևատրման արարողություն` ՀՀ նախագահի նստավայրում