
Գյումրիում սպանվել է ավագանու ԲՀԿ թեկնածուի որդին
Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. Սպանվել է Գյումրու ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը ղեկավարող Վարդևան Գրիգորյանի որդին՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ կատարվածի վերաբերյալ ունեն ահազանգ և այժմ ոստիկանները շտապում են դեպքի վայր:
Գյումրու բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Արշակ Գրիգորյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի շրջանում թափանցող հրազենային վիրավորումով:
«Արշակ Գրիգորյանը բերվել է մեզ մոտ հոգեվարքային վիճակում, վերակենդանացման միջոցառումներրը արդյունք չեն տվել և գրանցվել է նրա կենսաբանական մահը»,- փոխանցեց պարոն Խաչատրյանը: