Գյումրիում որոշ կուսակցություններ դադարեցրել են քարոզարշավը
Այսօր Գյումրու ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան կապակցությամբ մի քանի կուսակցություններ հայտարարել են քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
«Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին», -հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Բալասանյան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը: Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»:
«ԳԱԼԱ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան միջադեպի հետ կապված: Եթերից հանվել են քարոզչական բոլոր հոլովակները», -ասված է ԳԱԼԱ կուսակցության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցում են նաև ՀԱԿ, Համախմբում, Հայկական վերածնունդ, Գործարար, Գյումրեցու ոգի կուսակցությունները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ իրենց տան նկուղում գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հրազենային վիրավորումով հայտնաբերել են իրենց տան նկուղում
- Գյումրիում սպանվել է ավագանու ԲՀԿ թեկնածուի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին