Գվարդիոլա. «Տուրեն պետք է ներողություն խնդրի»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե «քաղաքաբնակների» կիսապաշտպան Յայա Տուրեն ինչու խաղային պրակտիկա չունի։
Ըստ football.ua-ի՝ իվուարցի ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ Գվարդիոլան ստորացրել է Տուրեին։ Դրան Գվարդիոլան այսպես է պատասխանել. «Տուրեն պետք է ներողություն խնդրի։ Եթե նա դա չանի, չի խաղա»։
Հիշեցնենք, որ Տուրեն չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում, ինչպես նաև ոչ մի հանդիպում չի անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա