Դիեգո Սիմեոնե. «Նեյմարի բնավորությունը չի կարող չհիացնել»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շատ բարձր է գնահատում «Բարսելոնի» հարձակվող Նեյմարի խաղը։ Արգենտինացի մասնագետի խոսքերով՝ բրազիլացին աչքի է ընկնում անհավանական բնավորությամբ, որը չի կարող չհիացնել։
«Նեյմարի հնարքնե՞րը։ Նա չափազանց բարձր մակարդակի ֆուտբոլիստ է,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բրազիլացի հարձակվողը հաղթել է Օլիմպիադայում, չնայած առաջին խաղերից հետո քննադատության էր ենթարկվել։ Նեյմարն աչքի է ընկնում անհավանական բնավորությամբ, որը չի կարող չհիացնել։ Կարող է երգել, պարել, իսկ հետո մտնել խաղադաշտ ու բոլոր հարցերին պատասխանել իր ականավոր խաղով»։
«Բարսելոնն» ու «Ատլետիկոն» կհանդիպեն սեպտեմբերի 21-ին, Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա