Երևան-Բրյուսել առաջին ուղիղ չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին
«ԱրմՎինգս» (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունն այսօր պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները:
Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ( transit) գործառույթ, և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս»:
Ընկերությունից խոստանում են վարել թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում