Զինեդին Զիդան. «Չեմ կարծում, որ Նեյմարը հատուկ է սադրում մրցակիցներին»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պաշտպանել է «Բարսելոնի» հարձակվող Նեյմարին։ Բրազիլացին «Լեգանեսի» հետ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպումից հետո մեղադրվել է մրցակցի ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, որովհետև շատ խաբքեր է կիրառել։
«Ես չեմ կարծում, որ Նեյմարն զբաղվում է այլ ֆուտբոլիստներին սադրելով,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա լավ է խաղում ու այնպիսի բաներ է անում, որոնք ուրիշներն ի վիճակի չեն կատարել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա