Ղրղզստանի նախագահը վատառողջ է
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեկնել է կարճատև արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակը հայտարարել է, որ այդ ընթացքում նա մանրակրկիտ բժշկական հետազոտություններ է անցնելու: Հայտնել են նաև, որ լուրջ խնդիրներ չկան:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, նա Բիշքեկ կվերադառնա ու աշխատանքի կանցնի հոկտեմբերի 1-ից:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 60-ամյա Աթամբաևը չեղյալ է համարել իր մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին: Բիշքեկից Նյու Յորք թռիչքի ժամանակ նա կրծքի շրջանում ցավ է զգացել: