Պերճ Զեյթունցյան. Մեր ժողովրդի երազանքներն երբեմն իրականանում են
Անկախություն երազանք էր, թվում էր՝ անիրականանալի: Խորհրդային ռեժիմը երկաթբետոնե ռեժիմ էր, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող էր փլուզվել և Հայաստանն անկախանար,- լրագրողների հետ զրույցում ասաց հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
Նա նախագահական նստավայրում էր, արժանացավ Պատվո շքանշանի:
«Մեր ժողովրդի երազանքները երբեմն իրականանում են: Այս անգամ, փառք Աստծո, իրականացավ: Անկախությունն ամեն ժողովրդի երջանկությունն է, չենք կարող ասել՝ անկախությունը լավ է, վատ է»,- ասաց արձակագիրը:
Պերճ Զեյթունցյանը վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու, կարևորը՝ անկախությունը ձեռք է բերվել:
«Կեցցե անկախությունը»,- իր խոսքը ամրապնդեց մտավորականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան