Սերգեյ Խաչատրյանն ու Նարեկ Հախնազարյանը՝ նույն բեմում
Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանում Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կայանալու է Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի 95-ամյակին նվիրված համերգ՝ «Անվամբ Որդու» խորագրով:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգին որպես մենակատարներ հանդես են գալու Սերգեյ Խաչատրյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Հակոբ Ղասաբյանը (դիսկանտ), Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Երեկոյի ընթացքում հնչելու է Դվորժակի «Թավջութակի կոնցերտը», Կաչինի «Ավե Մարիա», Էնդրյու Լլոյդ Վեբերի «‘Pie Jesu», հատված Ռեքվիեմից, Շոստակովիչի «Ջութակի կոնցերտ թիվ 1», Լ.Կոենի «Ալելուիա» ստեղծագործությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
- Ստեփանակերտում կայանալու է Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի համերգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան