Դիտորդ. ՏԻՄ ընտրությունները վերահսկելու հետաքրքրությունը մեծանում է
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է: Մեծանում է նաև ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, ընտրական գործընթացը վերահսկելու քաղաքացիների հետաքրքրությունը: Այսօր «Ինչպե՞ս են ընթացել ՏԻՄ ընտրությունները. ամփոփ գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
«Մեր դիտորդական առաքելության շրջանակում սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 112 դիտորդ 57 ընտրատեղամասերում 16 համայնքներում»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Նախորդ ընտրությունների համեմատ նա նկատել է, որ կուսակցություններն էլ սկսել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առավել ակտիվ մասնակցել:
Գրիգորյանի խոսքով, միաժամանակ շարունակում են չլուծված մնալ մի շարք խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում ընտրական գործընթացի վրա:
«Մի շատ տարածված խնդիր կա՝ ուրիշի փոխարեն քվեարկելու հետ կապված: Երբ մարդը գալիս է, տեսնում է, իր փոխարեն արդեն քվեարկել են, իր անվան դիմաց ստորագրել են, նրան առաջարկում են ուրիշի անվան դիմաց ստորագրել: Սա համակարգային լուրջ խնդիր է: Սա մենք տեսնում ենք, ոչ միայն ՏԻՄ, այլև համապետական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:
Դիտորդական առաքելություն իրականացրած Գրիգորյանի խոսքով, դա ընտրակեղծարարության կարևոր գործիք է:
«16 համայնքներում էլ նման խնդիր ենք բացահայտել, կարծում եմ սա կապված է ընտրացուցակները չհրապարակելու հետ, եթե հրապարկվեն, կարծում եմ, այդ խախտումը ինչ-որ չափով կնվազի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը մի քանի խախտում է գրանցել Ջրառատում
- ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան