
Իրանի դեսպանը կարծում է, որ Հայաստանն ու Իրանը կբանակցեն իրանական գազի ծավալների ավելացման շուրջ
«Վերջերս խնդիր էր առաջացել գազի ծավալների հետ կապված և Իրանը իր նպաստը բերեց այդ հարցում՝ փորձելով Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Ինչ վերաբերում է գազի ծավալների ավելացմանը, դեսպանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է Իրանի նավթի նախարարի այցը Հայաստան և, կարծում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցի շուրջ կբանակցեն:
Նրա խոսքերով՝ այն, ինչը Հայաստանի համար կլինի օգտակար և բարենպաստ, կփորձեն Իրանի կառավարության ուշադրության կենտրոնում պահել։