Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը
Սեպտեմբերի 22-ին Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Ընդհանուր առմամբ պատանիների մրցաշարերի մասնակիցների թիվն է 221, իսկ աղջիկներինը`191, որոնք ներկայացնում են 57 երկիր:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարին կմասնակցեն նաև Հայաստանի 9-ը պատվիրակ. մոտ մեկ ամիս առաջ Պրահայում Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Մանուել Պետրոսյանը, 2015 թ. աշխարհի մինչև 16 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն, 16-ամյա Արամ Հակոբյանը, մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճած Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Գրիգորյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Քրիստինե Սմբատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա