Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանում հայոց լեզվի կարգավիճակի վերաբերյալ
Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի մեդիայի ներկայացուցիչներին: Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
Պատասխանելով հայոց լեզվի կարգավիճակի վերաբերյալ հարցին, նա ասել է, որ այս շրջանում լեզվի խնդիր չկա:
«Իհարկե, պետական լեզվին չտիրապետելը խնդիրներ է առաջացնում, և մեր նպատակն է օգնել, որ նրանք հնարավորինս շուտ տիրապետեն վրաց լեզվին»,-ասել նա:
Նշենք, որ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել գործող պատգամավոր Հենզել Մկոյանին Նինոծմինդայից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին