Որոշել են՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2017»-ի բացումը
Հաջորդ տարի անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը ծրագրում են անցկացնել «Կիևսկայա Սոֆիա» Ազգային արգելոցային համալիրի տարածքում: Այդ մասին տեղեկացրել է ազգային հեռուստաընկերությունը, որը մրցույթի կազմակերպիչենրից մեկն է:
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, միջազգային հանրությանը այդ վայրը հայտնի է նրանով, որ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի միշակութային ժառանգության ցանկում:
Կիևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ իրենք հավատավորների զգացմունքներին չեն վնասում, քանի որ Կիևսկայա Սոֆիան այժմ գործում է ոչ թե որպես տաճար, այլ որպես թանգարան:
Նա նաև ասել է, որ մրցույթի երկրպագուների համար հրապարակում կտեղադրվի մեծ էկրան, որով հնարավոր կլինի տեսնել երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան