Նալբանդյանը շարունակում է նյու-յորքյան հանդիպումները
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ է ունեցել Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլլայի, հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի և Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպումներ ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։
Բրունո Ռոդրիգես Պարիլլան ներկայացրեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո տեղի ունեցող զարգացումները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Այս համատեքստում կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը։ Էդվարդ Նալբանդյանը կուբացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Էդգարս Ռինկևիչի հետ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։
Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ:
Բոլիվիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից դեռևս 2014թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով, որ այն Բոլիվիայի ժողովրդի կարևոր ներդրումն էր մարդկության դեմ հանցագործությունների միջազգային ճանաչման պայքարում:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ լուծել փախստականների խնդիրները
- Նալբանդյանն ու Կուրցը քննարկել են հայ-ավստիրական համագործակցության ընդլայման հարցեր
- Նալբանդյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
- Նյու Յորքում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացան վերաբերյալ հարցեր
- Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ