Նորածին Սասունին հերոս քեռու՝ Սասուն Մկրտչյանի անունով են կոչել
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ: Փոքրիկ Սասունը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 48 սմ հասակով:
Պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանը զոհվեց ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը` հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Հերոս զինվորը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Ուշագրավ է, որ հենց այդ օրը` ապրիլի 2-ին են Մկրտչյաններն իմացել, որ որդի են ունենալու:
ՀՀ ԱՆ-ն մաղթում է առողջ մանկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան