Ֆաբրեգաս. «Հույս ունեմ՝ հիմա որոշ լրագրողներ կլռեն»
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը կիսվել է «Լեստերի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության հանդիպումից ստացած տպավորություններով։ Այդ խաղում «Չելսին» գերկամային հաղթանակ է տոնել. պարտվելով 0։2 հաշվով՝ լոնդոնցիները կարողացել են բեկում մտցնել խաղի մեջ և հաղթել 4։2 հաշվով։
«Առաջին հերթին ուրախ եմ այն բանի համար, որ խաղադաշտ մտա։ Հույս ունեմ, որ դա կլռեցնի որոշ լրագրողների ու ԶԼՄ-ների, որոնք շատ հիմարություններ են գրել։ Թող նրանք գրեն գլխավորի՝ «Չելսիի» հաղթանակի մասին։
Ես մտածում եմ միայն այն մասին, որպեսզի լավ խաղամ, և, ստանալով հնարավորություն, ուզում եմ ցուցադրել, թե ինչի եմ ընդունակ։ Դա կարող է օգտակար լինել թիմին։
Ըստ իս՝ բավական լավ խաղացինք։ Գիտեինք, որ «Լեստերը» վտանգավոր է հակագրոհների ժամանակ, նրանք այդպես էլ խաղացին, սակայն մենք բնավորություն դրսևորեցինք, ինչն սկզբունքորեն անում ենք ողջ մրցաշրջանի ընթացքում»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա