Ֆիլիպինների նախագահը գրողի ծոցն է ուղարկել ԵՄ-ին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել սկանդալային հերթական հայատարարությամբ: Այս անգամ հասցեատերը Եվրամիությունն է, որը նարկոբիզնեսի դեմ պայքարի Ֆիլիպինների նախագահի մեթոդները քննադատող բանաձև է ընդունել:
«Ես կարդացել եմ ԵՄ քննադատությունը, ես նրանց ասում եմ՝ գնացեք գրողի ծոցը»,-հայտարարել է նա երկրի հարավում գտնվող Դավաո նահանգում տեղացի գործարարների հետ հանդիպման ժամանակ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, այդ կերպ նրանք փորձում են Մերձավոր Արևելքում գործած մեղքերի հատուցում գտնել: ԵՄ-ն սեպտեմբերի 15-ին ընդունած բանաձևով կոչ է անում թմրանյութերի անօրինական բիզնեսի դեմ պայքարը համապատասխանեցնել այդ երկրի ու միջազգային օրենսդրության պահանջներին:
Դուտերտեն այդ երկրի նախագահ է ընտրվել այս տարվա մայիսին: Նա լայնածավալ գործողություններ է սկսել թմրանյութերից կախվածության մեջ գտնվողների ու թմրանյութերի տարածման դեմ: Նրա ղեկավարմանօրվանից մինչ այս պահը, ըստ աղբյուրի, երկրում սպանվել է թմրանյութերի բիզնեսի հետ կապ ունեցող 2.4 հազար մարդ:
Իրեն քննադատողներին պատասխանելիս Ֆիլիպինների նախագահը չի ամաչում: Նա հայհոյանքներ է հնչեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին՝ նրան անվանելով «անբարոյականի զավակ», իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ասել էր «հիմար»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
- Օբամային հայհոյելու համար Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել