Թուրքական ակումբը Սամուել Էտոոյին ժամանակավորապես հեռացրել է
Կամերունցի լեգենդար ֆուտբոլիստ Սամուել Էտոոն, ով հանդես է գալիս թուրքական «Անթալիասպորում», անորոշ ժամանակով չի մասնակցի թիմի խաղերին և մարզումներին: Այս մասին տեղեկացնում է football.ua-ն:
Բանն այն է, որ Թուրքիայում Էտոոն իրեն այնքան էլ լավ չի զգում և ինստագրամի իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ այս երկրում ռասիզմի պատճառով իրեն լավ չեն վերաբերվում: Լրագրողները որոշել էին, որ հաղորդագրությունն ուղղված է ակումբի նախագահ Ալի Շաֆաք Օզթուրքին, ով մրցաշրջանի մեկնարկին քննադատել էր ֆուտբոլիստին:
Էտոոն շտապել էր նշել, որ թուրք լրագրողներն իրեն սխալ են հասկացել, բայց ակումբը որոշել է ժամանակավորապես հեռացնել ֆուտբոլիստին: 35-ամյա կամերունցին մասնակցել է Թուրքիայի առաջնության 3 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա