Ռուսլան Կորյանի թիմը դուրս եկավ հաջորդ փուլ
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի շրջանակներում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին հեղինակել է Վլադիսլավ Նիկիֆորովը: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Տանտերերի կազմում խաղին հայտավորված էր Ռուսլան Կորյանը, սակայն նա մնաց պահեստայինների նստարանին:
1/8-րդ եզրափակչում «ԲՄԱ-Խաբարովսկն» ուժերը կչափի «Չիտա»-«Ռուբին» զույգի հաղթողի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա