Բակո Սահակյան. Երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այսօր հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ և քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետև դրանք կերտվել են միասնաբար:
«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատևման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարևորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման և ամրապնդման, համազգային նշանակության կարևորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին