Google-ը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ փոխել է իր տարբերանշանը
Google ընկերությունն այսօր իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրել է դուդլ՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին։
Դուդլն իրենից ներկայացնում է Հայաստանի եռագույնը՝ վրան պատկերված Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ տարին է՝ «Գուգլ« որոնողական համակարգում տեղադրվում է դուդլ՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին:
«Այն տեղադրված է google.am տիրույթում: Իսկ եթե Հայաստանից եք մուտք գործում google որոնողական համակարգ, ապա թե .com, թե .am տիրույթում բերում է Հայաստանի անկախության տոնին նվիրված դուդլը»:
Նշենք նաև, որ Դուդլը տարածելու դեպքում էլ գրում է.«Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»:
Իսկ Դուդլի վրա սեղմում կատարելով էլ՝ անցում կկատարվի դեպի ՀՀ Անկախության օրվան առնչվող որոնողական արդյունքների էջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան